ՀՀ Շիրակի մարզի <<Արևիկի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ 2003 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի Ախուրյանի տարածքային բաժնում : Դպրոցի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվել է 17.01.2011թվականին : Համաձայն ՀՀ կրթության նախարարի 2011 թվականի հուլիսի 15-ի №814-Ա/Բ հրամանով տրված լիցենզիաների՝ դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագիրը.

-տարրական ընդհանուր 80 սահմանային տեղով
-հիմնական ընդհանուր 95 սահմանային տեղով
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական գործունեություն 70 սահմանային տեղով :

Դպրոցը ( տիպային) շենք է, ունի 2 մասնաշենք, որոնք ջեռուցվում են գազով:

Հզորությունը ՝ 400 աշակերտ տեղ:

Դպրոցում առկա են 19 դասասենյակ , առարկայական 3 կաբինետ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, գրադարան, նիստերի դահլիճ, ճաշարան , ՆԶՊ կաբինետ, զինանոց, շախմատի դասարան , համակարգչային դասարան ՝ 2 համակարգչով, արհեստանոց, 4 սանհանգույցներ մարզահրապարակ: 2016թ. փետրվարի 1-ից դպրոցում բացվել է նախակրթարան , որտեղ այժմ սովորում են 20 աշակերտներ:

Դպրոցում աշխատում են 23 մանկավարժներ ,որոնք հիմնական աշխատողներ են: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 202 աշակերտ:
Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների թիվը կազմում է 9,5 :