«Արևիկի միջնակարգ դպրոցի» նախակրթարանի 2016-2017թթ. սաները մարտի 8-ին ողջունեցին իրենց մայրիկներին , քույրերին ,տատիկներին և մանկավարժներին:
Երեխաների մանուկ սրտերից հնչեցին բարեմաղթանքի խոսքեր, իրենց մայրիկնեին նվիրեցին տոնական բացիկներ և գեղեցիկ ծաղիկներ:
Ինչպես երեխաներն ասացին ,թող մայրիկները միշտ առողջ ու երջանիկ լինեն, թող նրանց հմայիչ դեմքին թևածի ժպիտ ու սեր:
Թող երեխաների մանուկ շուրթերից հնչած մազթանքները իրականություն դառնան և հայ կանայք իրենց աչքերում չտեսնեն ոՙչ արցունք ,ոչ թախիծ ,թող միշտ ժպտան ու արևի պես միշտ շողան:

«Արևիկի միջնակարգ դպրոցի» նախակրթարանի 2016-2017թթ. սաների մարտի 8-ի հանդես